Հունիսի 11-ին տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտնել է Կոստանյանը։

Բաց մի թողեք
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով
Գերմանիայի ծայրահեղ աջերը փոքր արևելյան նահանգը դիտարկում են որպես ազգային իշխանության ցատկահարթակ
Վերահսկողական միջոցառումներ՝ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանների ցանցում․ կապարակնքվել է 10 լցակայան. Լուսանկար