«Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել է․
«Հարգելի´ էջմիածնեցիներ,
Տեղեկացնեմ, որ 2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 17:00-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Նիստի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Տեղեկացնում եմ նաև, որ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին…»:

Բաց մի թողեք
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան