Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին, այս մասին հայտարարել է քաղաքապետ Քերեն Բասը:
Բասը նաև հայտարարել է քաղաքի կենտրոնական թաղամասերում պարետային ժամ մտցնելու մասին:
Պարետային ժամը ուժի մեջ կմտնի Լոս Անջելեսի կենտրոնում հունիսի 11-իn Երևանի ժամանակով ժամը 7-ից մինչև հունիսի 11-ի առավոտյան ժամը 5-ը: Լոս Անջելեսի քաղաքապետի խոսքով՝ սահմանափակումները կարող են շարունակվել առաջիկա օրերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերը Լոս Անջելեսում սկսվել են հունիսի 6-ին: Դրանք ուղեկցվել են մեքենաների հրկիզմամբ և ոստիկանության հետ բախումներով:
Թրամփի՝ Կալիֆոռնիա Ազգային գվարդիա ուղարկելու որոշումից հետո նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ դատի է տալիս նախագահին՝ նրա գործողությունները անվանելով ավտորիտարիզմի առաջին քայլ:
Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ ինքը կաջակցի նահանգապետի ձերբակալությանը և նրան կհամարի անկարգությունների պատասխանատու։
Թրամփը զորք է մտցրել Լոս Անջելես. ծովայիններ ու գվարդիականներ՝ դաշնային ներգաղթային ռեյդերից հետո բռնկված անկարգությունների ֆոնին
Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հարյուրավոր ծովայիններ և հազարավոր գվարդիականներ տեղակայվել են Լոս Անջելեսում՝ անկարգությունների ալիքը զսպելու նպատակով։
Ամեն ինչ սկսվեց անցած ուրբաթ, երբ ներգաղթի դաշնային ծառայությունը սկսեց ռեյդեր՝ ուղղված ապօրինի ներգաղթյալների դեմ։ Տասնյակ մարդիկ ձերբակալվեցին։ Դրան հաջորդեցին բողոքի ցույցեր, որոնք վերածվեցին անկարգությունների։
Ցուցարարները փակել են մայրուղիներ, այրել մեքենաներ, հարձակվել ոստիկանների վրա։ Թալանվել են մի շարք խանութներ՝ այդ թվում Apple-ի և CVS-ի մասնաճյուղերը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և պղպջակային գնդակներ։
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է առնվազն 40 ձերբակալության մասին, այդ թվում՝ սպանության փորձի և Մոլոտովի կոկտեյլով հարձակման մեղադրանքով։ Տեսագրությունների հիման վրա սպասվում են նոր ձերբակալություններ։
Թրամփը հայտարարել է․ «Լոս Անջելեսը հիմա մոխիր կլիներ, եթե ես չմիջամտեի»։ Նահանգապետ Գևին Նյուսոմը կտրուկ քննադատել է նախագահի քայլը՝ նրան մեղադրելով իրավիճակը սրելու և տեղական ուժերին խանգարելու մեջ։
Իսկ դեմոկրատ սենատոր Ջոն Ֆեթերմանը քննադատել է հենց իր կուսակցության ներսում բռնությունները հանդուրժող վերաբերմունքը՝ գրելով․
«Ես անվերապահորեն կողմ եմ ազատ խոսքին, խաղաղ ցույցերին և ներգաղթին, բայց սա այդպես չէ։ Սա անարխիա է և իսկական քաոս է։ Մեր կուսակցությունը կորցնում է բարոյական բարձր դիրքը, երբ մերժում է դատապարտել մեքենաների հրկիզումը, շինությունների ոչնչացումը ու իրավապահ մարմինների վրա հարձակումը»։
Քաղաքում արդեն տեղակայված է ավելի քան 2,100 գվարդիական։ Մոտ 700 ծովայիններ դեռ սպասում են տեղաբաշխման։ Նրանց առաքելությունը դաշնային շենքերի և աշխատակազմի պաշտպանությունն է․ ձերբակալելու իրավունք նրանք չունեն։
Պենտագոնը տեղեկացրել է, որ զորքի տեղակայման արժեքը գերազանցում է $134 միլիոն։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը X-ում գրել է․ «Ովքեր թալանում են խանութներ կամ վանդալացնում քաղաքը, որևէ կապ չունեն ներգաղթյալ համայնքների հետ։ Նրանք պատասխանատվության կենթարկվեն»։
Բաց մի թողեք
Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին