01/07/2025

Դեմոկրատ հայամետ սենատորը բացահայտ քննադատում է իր կուսակցությանը՝ Լոս Անջելեսի անկարգությունների ֆոնին․ Լուսանկար

2025 թվականի հունիսի 10-ին, Լոս Անջելեսում շարունակվող անկարգությունների և հրդեհների պայմաններում, ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանը (Դեմոկրատ, Փենսիլվանիա) հրապարակեց ուշագրավ և կոշտ հայտարարություն իր X հարթակում։

Նա ոչ միայն դատապարտեց բռնությունը, այլև խիստ քննադատեց իր կուսակցությանը՝ դրա հանդեպ լռություն և հանդուրժողականություն ցուցաբերելու համար։

«Ես անվերապահ կողմ եմ ազատ խոսքին, խաղաղ ցույցերին և ներգաղթին — բայց սա այդպես չէ։ Սա անարխիա է և իրական խառնաշփոթ։ Իմ կուսակցությունը կորցնում է բարոյական բարձր դիրքը, երբ մերժում է դատապարտել մեքենաների հրկիզումները, շինությունների ոչնչացումը և իրավապահ մարմինների դեմ հարձակումները», – գրել է Ֆեթերմանը՝ կցելով լուսանկար այրվող մեքենաների ու ցուցարարի պատկերով, որը լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում։

Ներկուսակցական քննադատություն՝ բացառիկ տոնով Ֆեթերմանի գրառումը բացառիկ է հենց նրանով, որ գործող դեմոկրատ սենատորը հրապարակայնորեն դիմում է իր իսկ կուսակցությանը՝ բարոյական համարժեք արձագանքի բացակայության համար։ Նրա ուղերձը մարտահրավեր է Դեմոկրատական կուսակցության ներսում իշխող փողոցային անարխիայի նկատմամբ հանդուրժողական դիրքորոշմանը, որը, ըստ նրա, չի համապատասխանում իրավիճակի լրջությանը։

Սոցիալական ցանցերի լայն արձագանք

Ֆեթերմանի ուղերձը արագ տարածվեց թե՛ աջակողմյան, թե՛ կենտրոնամետ հարթակներում՝ որպես ինքնաքննադատության հազվադեպ օրինակ։ Նույնիսկ կուսակցության ներսում շատերը արձագանքեցին նրան՝ ընդունելով, որ բռնի գործողությունները չդատապարտելը վնասում է ողջ շարժման օրինականությունը։

Բևեռացման հաղթահարում՝ ներսից հնչող պատասխանատվությամբ Ֆեթերմանի գրառումը կարելի է դիտարկել որպես փորձ՝ վերականգնելու քաղաքական պատասխանատվության մշակույթը՝ ներսից։ Նրա դիրքորոշումը ցույց է տալիս, որ քաղաքական բարոյականությունը պահպանում է արժեքը միայն այն դեպքում, երբ ուղղվում է ոչ միայն հակառակորդի, այլև սեփական սխալների դեմ։

Այս հայտարարությունն նշանակալի է նաև հայ համայնքի համար։

Սենատոր Ֆեթերմանը մշտապես հանդես է եկել որպես հայամետ ձայն Սենատում՝ պաշտպանելով Հայաստանին և Արցախի ժողովրդին առնչվող նախաձեռնությունները։ Ամերիկահայ համայնքը ակտիվորեն աջակցել է Ֆետերմանին 2022 թվականի ընտրությունների ընթացքում՝ երբ նա պայքարում էր թուրքական ծագում ունեցող թեկնածու Մեհմեթ Օզի դեմ։ Նրա հաղթանակը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես Փենսիլվանիայում բնակվող հայ համայնքում։

Ֆեթերմանի այսօրվա հրապարակումը ևս մեկ անգամ հաստատում է՝ նա առաջնորդվում է սկզբունքով, ոչ թե՝ նպատակահարմարությամբ։ Եվ այսպիսի քաղաքական գործիչները, իրենց անկեղծությամբ, մնում են վստահելի թե՛ իրենց ընտրողների, և թե՛ իրենց դաշնակիցների համար։

May be an image of 4 people and fire