15/06/2025

Հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը:

ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երեւանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երեւանում): «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաների համար Երեւանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երեւանում։

Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում, ընդհանուր առմամբ, գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երեւանում, 29-ը՝ մարզերում։

Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաեւ շուրջ 3 հազար ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։