Գիշերը անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի Կլինսկի շրջանի Զուբովո գյուղի մի ձեռնարկության վրա, գրում են ուկրաինական Telegram ալիքները։
Նախնական հարվածը հասցվել է «Ռեզոնիտ» ՍՊԸ-ին։
«Ռեզոնիտ» ընկերությունը դիրքավորվում է որպես Ռուսաստանում տպագիր միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի պայմանագրային արտադրության շուկայի առաջատարներից մեկը՝ առաջարկելով ամբողջական արտադրական ցիկլ՝ տպագիր միկրոսխեմաների արտադրությունից մինչև միկրոէլեկտրոնային բաղադրիչների տեղադրում։
Նրանց արտադրանքն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլային էլեկտրոնիկան, լուսավորությունը, հրդեհային և անվտանգության սարքերը, հեռահաղորդակցությունը, չափիչ և կենցաղային տեխնիկան, արդյունաբերական ավտոմատացումը և բժշկությունը։
Վնասների մասին տեղեկություններ չկան:
Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի