ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգել է դեսպանատներին ազատել USAID-ի բոլոր արտասահմանյան աշխատակիցներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչև սեպտեմբերի վերջ կվերցնի իր վրա ԱՄՆ-ի ամբողջ միջազգային օգնության կառավարումը։ USAID-ի աշխատակիցների զանգվածային կրճատումները դարձել են գործակալության լուծարման վերջին փուլը, հայտնում է ABC News-ը։
Ռուբիոն հրահանգել է, որ ԱՄՆ-ի բոլոր դեսպանատները մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ավարտեն USAID-ի աշխատակիցների կրճատման գործընթացը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը նշել է, որ այս որոշումը սպասվում էր դեռ տարվա սկզբից և մաս էր կազմում փետրվարին հայտարարված USAID-ի լուծարման ծրագրի։
Բրյուսը ընդգծել է, որ այս փոփոխությունները կանխատեսելի էին, և Պետդեպարտամենտը նախապես զգուշացրել էր դրանց մասին։
Բաց մի թողեք
Հաջորդ 15 օրերը «չափազանց կարևոր» կլինեն Ուկրաինայի համար․ Մակրոն
8.8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 5.8 մագնիտուդով հետցնցում․ ՌԴ
Հայտնի է, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտին – Զելենսկի հանդիպումը