Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։
Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:
Ըստ Air India-ի՝ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Կործանված ինքնաթիռը Air India-ի Boeing 787 Dreamliner-ն է, որն իրականացնում էր AI171 չվերթը Ահմեդաբադից Լոնդոն:
Ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և վայրէջքից մի քանի վայրկյան անց կործանվել է:
Սոցանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հնդկաստանում տեղի ունեցած ինքնաթիռի կործանումից ենթադրաբար միակ ողջ մնացած տղամարդը քայլում ինքնուրույն և զրուցում լրատվամիջոցների հետ։
«Հնդկական ծագումով մի տղամարդու տեսել են կաղալիս Ահմադաբադի օդանավակայանի մոտ տեղի ունեցած վթարից հետո»,- հաղորդել է Hindustan Times-ը։
«Երբ ես վեր կացա, շուրջս դիակներ կային։ Ես վախեցա։ Ես վեր կացա և փախա։ Շուրջս ինքնաթիռի բեկորներ էին։ Ինչ-որ մեկը բռնեց ինձ, դրեց շտապօգնության մեքենան և տարավ հիվանդանոց»,- լրագրողներին ասել է Վիշվաշ Ռամեշը։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։
Այնուհետ հայտնի դարձավ, որ կործանված Boeing 787 Dreamliner ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է մնացել:
Բաց մի թողեք
Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին