Հանրային խորհուրդը երեկ խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել «Իշխանություն-եկեղեցի» սրված հարաբերությունները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն:
Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում:
Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։
Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:
Հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են»:
Բաց մի թողեք
Հուլիսի 31-ի աստղագուշակ․ Մի փորձեք միայնակ հաղթահարել ամեն ինչ
Հալիձորի հանձնումը․ մեղքերի խոստովանությունը իսպառ բացակայում է մեր օրերում․ Աշոտ Ներսիսյան
Քիմ Քարդաշյանի նոր ապրանքանիշը ցնցել է շատերին ու մեծ աղմուկ բարձրացրել