16/06/2025

Պառակտումը մեզ համար անընդունելի է․ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ․ Լուսանկար

«Մենք ապավինում ենք ժողովրդի ողջախոհությանը, եւ պառակտումը մեզ համար անընդունելի է։ Րոպե առաջ սթափության կոչ ենք անում, որովհետեւ այն, ինչ կարող է տեղի ունենալ ժողովրդի միջեւ, ուղղակի ցավալի է պատկերացնել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ըստ սրբազանի՝ լարվածություն եւ բախումներ հրահրողները պետք է պատասխանատվություն կրեն հետագա իրավիճակի համար։ «Երկու կողմից էլ կան հուզումներ, որովհետեւ հավատը հոգեւոր զգացում է, բոլոր խոսքերը, որ հնչում են, առավել եւս՝ վիրավորական, դիպչում են մարդկանց հոգեւոր զգացումներին։ Մարդկանց պոռթկումներ կարող են լինել, արարքներ, որոնց հետեւանքը եւ պատասխանատվությունը պիտի կրեն այն մարդիկ, ովքեր հրահրում են, այս իրավիճակը ստեղծում»,- նշեց նա։

«Հրապարակ». Պառակտումը մեզ համար անընդունելի է