Մինչեւ աշուն էկրան կբարձրանա սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով նկարահանվող խաղարկային հերթական վավերագրական ֆիլմը` «Լուսավորիչ» անվանումով:
Ֆիլմում նկարագրված են Հայաստանում քրիստոնեության տարածման դեպքերը, այդ շրջանի միջազգային քաղաքական իրավիճակը եւ այլ պատմական իրողություններ: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեցին ֆիլմի ստեղծագործական թիմից՝ հիմնական նպատակը ռուսախոս շրջանակներում հայոց պատմության հանրայնացումն է, համացանցի ռուսալեզու տիրույթում հայկական մշակույթի քարոզն ու տարածումը` կինոյի միջոցով:
Մեզ փոխանցեցին նաեւ, որ, հաշվի առնելով այս թիմի նկարահանած նախորդ ֆիլմերի հաջողությունները՝ գրանցված դիտումների քանակը, արտասահմանյան ու հայաստանյան տարբեր կինոթատրոնների ու հեռարձակողների ցուցաբերած հետաքրքրությունը, հույս ունեն, որ այս անգամ եւս կհաջողվի գրանցել գերազանց արդյունքներ:
Ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը: Հիշեցնենք, որ այս տարի բավական լայն արձագանք ստացավ այս թիմի նկարահանած «Արտավազդ Երկրորդ. Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ» ֆիլմը, ինչպես նաեւ ընթանում են ավելի խոշորամասշտաբ ֆիլմի ստեղծման աշխատանքներ` նվիրված Տիգրան Մեծի գահակալության տարիներին:
Բաց մի թողեք
Պրեմիերա․ Զարուհի Բաբայան՝ «Սիրուն ես, սեր»․ Տեսանյութ
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը. Տեսանյութ
Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. Լուսանկարներ