ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով իմպիչմենտի գործընթացի և դրա շրջանակներում «Պատիվ ունեմ» խմբակցության հետ բանակցությունների մասին, որոշակի գաղտնազերծումներ արեց։
Նա, մասնավորապես, հայտարարեց․ «Ինչ տեղի ունեցավ, որ իմ համար շատ զարմանալի էր։ Մեր խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկ Մամիջանյանը իրենց վեց ստորագրությունը դրեց իրենց էջին»։ Այս մասին ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որը, սակայն, հանդիպմանը մասնակից չի եղել։
Իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. «Ի՞նչ են նշանակում ձևակերպումները, որոնք տալիս են «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեզ հետ, շանտաժի այս լեզվով»։
Սաղաթելյանը նշեց, որ իրենք «Պատիվ ունեմ» խմբակցությանը պարզ հարցադրումներ են արել՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար և փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նա նշեց՝ քանի որ կոնկրետություն չի եղել, իրենք բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակել են՝ ցույց տալու համար, որ համաձայն են Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը. «Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար, հատկապես, եթե գնում ենք 54-ի հետևից: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել»:
Բաց մի թողեք
Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան
Բորենիներն ախպերացան նորից. Ռուսաստանը զենքի նոր քանակ է ուղարկում Ադրբեջան
Նիկոլը բանտարկում է հայ արքեպիսկոպոսներին և մեկնում Վատիկան` մասնակցելու հայ արքեպիսկոպոսի սրբադասման արարողությանը