Իրանում շուրջ 1500 մարդ է վիրավորվել իսրայելական հարձակումների հետևանքով, որոնցից ավելի քան 220-ը զոհվել է, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։
«Իսրայելական ագրեսիան սկսվելուց 65 ժամ անց 1481 մարդ վիրավորվել կամ զոհվել է, նրանցից 1277-ը հոսպիտալացվել է: Ավելի քան 90 տոկոսը խաղաղ բնակիչ է։
522 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 224 մարդ՝ կին, տղամարդ և երեխաներ, զոհվել է»,- գրել է Քերմանպուրը X-ի իր միկրոբլոգում:
Իսրայելը հարված է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիական անձ է վիրավորվել, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:
«Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։
Այդ հարձակման հետևանքով վիրավորվել է մի քանի խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է Խաթիբզադեն, որի խոսքերը մեջբերել է Իրանի պետական Tasnim լրատվական գործակալությունը:






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են