17/06/2025

Նրանց այցը Արտաշատ մեծ իրարանցում է առաջացրել

Աննա Հակոբյանն ու ամուսինը այսօր Արտաշատ էին գնացել` կրթելու տեղացիներին։

Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ Արտաշատում Հակոբյանի այցի կապակցությամբ մեծ իրարանցում էր առաջացել: Մեծ թվով ոստիկաններ են բերվել քաղաք, ոչ միայն քաղաքի կենտրոնում են նրանք հերթապահել, այլ նաեւ, օրինակ, Երեւան – Երասխ ավտոճանապարհին։

Կամուրջների մոտ անգամ ոստիկաններ են կանգնեցրել, իսկ պարեկները`կրկին փակել են ճանապարհները, կանգնեցրել երթևեկությունը, իշխանական զույգի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

Վերջին դեպքը` անցած շաբաթ Արմաշ գյուղում, երբ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով վթար էր առաջացել և մարդիկ էին հոսպիտալացվել, փաստորեն, դաս չեղավ, ամեն շաբաթ որևէ մարզ այցելող իշխանական զույգը, որն արդեն բուռն քարոզարշավի մեջ է, իր այցելության ժամանակ կաթվածահար է անում տվյալ բնակավայրի բնականոն կյանքը, որտեղ որոշել է կրթարշավի հերթական հանդիպումն անցկացնել: