Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վերականգնել թիվ 59 երթուղու աշխատանքը, որն ուղևորափոխադրումներ էր իրականացնում Քասախից Երևան և հակառակ ուղղությամբ։
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Երևան մտնող մայրուղին, այդ ընթացքում իրավիճակը լարվեց, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մի խումբ մասնակիցների։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել ՆԳՆ ոստիկանություն:
Քասախ համայնքի բնակիչները նախկինում օգտվում էին 59 երթուղու ավտոբուսներից՝ Երևան և հակառակ ուղղությամբ հասնելու համար։ 59 համարի ավտոբուսի ուղեվարձը 150 դրամ էր։ Սակայն այս տարվա ապրիլից Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ 59 համարի ավտոբուսը չի հասնելու Քասախ համայնք, ներդրվել է նոր երթուղի, որը սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվարձը կլինի 200 դրամ։
Քասախցիները բողոքում են, որ նախկինում երթևեկում էին հարմարավետ ավտոբուսներով, իսկ հիմա իրենց առաջարկում են երթևեկել «Գազել»-ով, իսկ ուղեվարձն էլ թանկացրել են։

Բաց մի թողեք
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան