Թեհրանից զանգվածային արտագաղթի տեսանյութերը տարածվել են իսրայելական սոցիալական ցանցերում:
Իսրայելցիները սկսել են Թեհրանում խցանումների տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում՝ պնդելով, որ բնակիչները «խուճապահար փախչում են» քաղաքից։
Այդ տեսանյութերից մեկը հրապարակվել է «Իսրայելի ձայնը» հեռուստաալիքի կողմից: Կադրերում երևում է քաղաքից դուրս եկող մայրուղի, որը լի է մեքենաներով։
«Քաղաքացիների զանգվածային արտագաղթ Թեհրանից: Մարդիկ հավաքում են իրենց ճամպրուկները և խուճապահար փախչում», – ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ։
Իսրայելական ալիքներով նաև տեղեկատվություն է տարածվում, որ «Իսրայելի պաշտպանության բանակը շուտով կհայտարարի Թեհրանից տարհանման մասին»:
Միևնույն ժամանակ, Մեծ Թեհրանի բնակչությունը կազմում է մոտ 15 միլիոն մարդ, ինչը գերազանցում է ամբողջ Իսրայելի բնակչությունը (10 միլիոն մարդ):
Բաց մի թողեք
Ես վեց պատերազմ եմ վերջ դրել, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ Թրամփ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկու առանձին հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին