Թեհրանն առաջիկա ժամերին նոր սպառազինության կիրառմամբ ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա, երեքշաբթի հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին:
«Նոր և առաջադեմ զենքերի կիրառմամբ զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին միայն կուժեղանան», – հաղորդել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։

Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ։ Այս մասին ամերիկյան Merit Street հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։
«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում Հեզբոլլահի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե հեշտ կթվան», – ասել է Լեյթերը։







Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․