Հայաստանում նախաձեռնվել է «Հայրի՛կ, սիրում եմ քեզ» խորագրով արշավը․ «Հունիսի 17-ին հրապարակեք լուսանկար, տեսանյութ կամ հուշ Ձեր հայրիկի մասին՝ պատմելով, թե ի՞նչն է դարձնում Ձեր և նրա կապը յուրահատուկ ու անփոխարինելի։ Կարող եք կիսվել հին ընտանեկան կադրով, սիրելի պատմությամբ կամ պարզապես ասել մի պարզ, բայց խորիմաստ «Սիրում եմ քեզ, հայրի՛կ»,- արշավի մասին ասված է ՍԱ նախարարության հաղորդագրության մեջ։
Իմ մեծագույն ողբերգությունն է, որ չի սպիանում, երբ դեռևս 1993 թվականի մայիսի 18-ին անհայտ կորցրել եմ հայրիկիս՝ Ռազմիկ Հովհաննեսի Սարգսյանին, որ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով մականուն էր ավելացվել՝ Կուդաս, Անորսալի վրիժառուներ ֆիլմից Կուդասովի կրճատման արդյունքում, ում մասին մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա, քաղաքական բանսարկություններ, վարկածներ ու ստեր՝ որքան ասեք ու իմ կողմից իհարկե դրական հիշողություններ՝ որքան ասեք ․․․
Այսօր ես 5 երեխաների հայր եմ՝ 4 աղջիկ և մեկ տղա․ Լիլիթ, Աստղիկ, Արևիկ, Էլլա և Ռազմիկ, և առայժմ երկու տղա թոռնիկներ՝ Գագիկ և Գոռ։ Ձեր ուսերին էլ կնստեն ․․․
Շարունակեք՝ ինքներդ, մեկնաբանություններում կամ ձեր պատերին ․․․
Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք
Բաց մի թողեք
«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. Լուսանկարներ
Հունիսի 21-ի աստղագուշակ․ Անպայման օգնականներ կունենաք ․․․
Հունիսի 20-ի աստղագուշակ․ ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները