ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ կլքի G7 գագաթնաժողովը և կվերադառնա Վաշինգտոն:
Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Թրամփը վերադառում է Վաշինգտոն՝ ատ կարևոր հարցեր լուծելու ժամանակ ունենալու համար։
Fox News-ը տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր. «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասել եմ ու կրկնել եմ։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։

Բաց մի թողեք
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ
Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Ռեզաի. Լուսանկար
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. Լուսանկար