20/06/2025

Լենինականի ժամանակ քահանային տարանք, մորուքը թրաշեցինք, ես 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց․ Ղուկասյան

Այսօր Գյումրու ավագանու նիստից հետո Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող արշավին` նշելով, որ եկեղեցու ներսում կատարվողը իշխանության խելքի բանը չէ, չպետք է միջամտեն։

Նա ընդգծեց նաև, որ իշխանությունն ուզում է քարկոծել եկեղեցուն, մինչդեռ  այդ բարոյական իրավունքը չունի․ Իրենք Գրիգոր Լուսավորիչը չեն, Սահակ Պարթևն ու Մերսոպ Մաշտոցը չեն, Ներսես Մեծը չեն, որ գան զգաստացնեն Եկեղեցուն: Աշխարհի ո՞ր եկեղեցին նմանատիպ խնդիրներ չունի:

Աշխարհում ո՞վ է տեսել, որ երկրի առաջին դեմքը Հայոց Կաթողիկոսին բան ասի։ Լենինականի ժամանակ քահանային տարանք, մորուքը թրաշեցինք, ես 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց, այո՛, որովհետև օծված էր այդ մորուքը, ես իրավունք չունեի, որովհետև ես Գրիգոր Նարեկացին չեմ, մեղա Աստծու․․․ , այդ պատիժը իրենց գլխին կթափի, իրենք գիտեն՝ թե այդպես հե՞շտ է Կաթողիկոսին բան ասելը, երեք օծություն կա իր վրա»։