21/06/2025

3 բնակարան, 1 ավտոտնակ, 10 մլն դրամի եկամուտ, ինչ է հայտարարագրել ՍԴ նորընտիր դատավոր Արտակ Զենյալյանը

«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Արտարադատության նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արտակ Զեյնալյանն այսօր ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

«Փաստինֆոն» ներկայացնում է ՍԴ նորընտիր դատավորի 2025 թ-ին ներկայացրած 2024 թ-ի տարեկան հայտարարագիրը։

Ըստ այդմ՝ Զենյալյանն հայտարարագրել է 3 բնակարան Երևանում և 1 ավտոտնակ։ Բնակարաններից 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են, իսկ երրորդը, ինչպես նաեւ ավտոտնակը՝ Արաբկիր վարչական շրջանում։

Զեյնալյանը նաև հայտարարագրել է TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2019 թ-ին։ Արժեթղթեր, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր նա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է 11 բանկային հաշիվ, որոնցից առաջինի վրա շուրջ 15 700 դրամ է, երկրորդին՝ 6000 դրամ, 3-րդին՝ 10 000 դրամ, 4-րդին՝ 27 դոլար, 5-րդին՝ 551 դոլար, 6-րդ-ին՝ 48 եվրո, 7-րդին՝ շուրջ 313 000 դրամ, 8-րդին՝ 303 000, 9-րդին՝ 28 եվրո, 10-րդին՝ 196 և 11-րդին՝ 11 դոլար։ Միաժամանակ նա հայտարարագրել է 13 600 դոլար և 5 մլն 250 հազար դրամ կանխիկ գումար։

Զեյնալյանի տարեկան եկամուտը կազմել է 10 մլն 681 հազար դրամ, որից 770 հազար դրամը և 3000 դոլարը Ծննդյան տոնի առիթով նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գումարն է, 6 մլն 687 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, 1 մլն 154 հազար դրամը 900 հազար դրամը՝ Երևանի քաղաքապետարանից աշխատանքի վարձատրությունն է։

Նա նաև որպես տարվա ընթացքում նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթ հայտարարագրել է 5 մլն 853 հազար դրամ։