ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։
ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան, որը կնպաստի կայուն էներգիայի օգտագործմանը և կծառայի Տեղ համայնքի կարիքներին՝ այդ թվում ապահովելով ժամանակակից ոռոգման համակարգի էներգամատակարարումը։
Ոռոգման այս համակարգի գործարկումը հնարավոր է դարձել Լիտվայի աջակցությամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Տեղի համայնքապետարանի ներդրումների շնորհիվ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
![]()

Բաց մի թողեք
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
ԵՄ-ն ոգեշնչվում է Թրամփից՝ բանկային կանոնների խարույկով
ԵՄ ընդդեմ Google-ի. մեգա տուգանքը կրճատելու է հարկատուների Բրյուսել կատարվող վճարումները