Վերջին մեկ ժամվա ընթացքում Երևանում եռուզեռ է, այս ու այն կողմ են ուղարկվում ավտոբուսներ, որոնք լիքն են ներքին զորքերի ոստիկաններով:
Մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում կառավարական ամառանոցների տարածքում՝ հավանաբար, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պաշտպանության համար:
Այս պահին և՛ առանձնատան մուտքի մոտ, և՛ Պռոշյան փողոցի կողմից ոստիկանական կուտակումներ են՝ մի քանի ավտոբուս ոստիկան է բերվել այս տարածք:
Ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև Կառավարության շենքի մոտ։ Մեզ փոխանցեցին, որ Հ1-ի տարածքն էլ են ուժեղացվածի անվան տակ մաքրել ավելորդ մեքենաներից ու ոստիկաններ կան:
Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստամբուլ: Իսկ վաղ առավոտից ոստիկանությունում «թիվ 1» են հայտարարել` ամբողջ մայրաքաղաքը ողողված է ոստիկանության աշխատողներով։
Մեզ ասացին, որ անգամ արձակուրդում գտնվող ծառայողներին են կանչել ծառայության: Կառավարության շենքին հարող տարածքում` հրապարակամերձ փողոցներում ամենուր ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։ Հատուկ պահպանվող բոլոր օբյեկտների հսկողությունն է ուժեղացված:
Սա կամ Փաշինյանի վախերի հերթական դրսեւորումն է: Կամ էլ` չի բացառվում, որ Փաշինյանն իսկապես Էրդողանի հետ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որը Հայաստանի հերթական ու անվերապահ կապիտուլյացիա է նշանակելու ու դրանով պայմանավորված, անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվում, որ իրենց ապահովագրեն հնարավոր հասարակական ընդվզումներից։
Այն, որ Փաշինյանն Անկարայից ոչ հայանպաստ պայմանավորվածություններով է վերադառնալու, ակնհայտ էր, ինչպես այն, որ հենց հիմա իր տան տարածքում հարյուրավոր ոստիկաններ են:
Ակնհայտ է նաև, որ դրանք լինելու մաքսիմալ ադրբեջանանպաստ, քանզի երեկ Ալիևն էլ էր մեկնել Անկարա և նրան ինքնաթիռի «տռապից» անձամբ Էրդողանն էր իջեցրել, իսկ իրենց «խորթ եղբորը»՝ Նիկոլին, օդանավի մոտ դիմավորել էր ընդամենը ԱԳ փոխնախարարը:
Բայց անգամ դա չէր խանգարել Փաշինյանին տոնածառի խաղալիքի նման պսպղալ այն իրողությունից, որ նա Անկարայում է և մի քանի ժամից հանդիպելու է Էրդողանին:
Հետևապես որքան էլ իշխանությունն այժմ հայտարարի վարձու սրբախիղծ բլոգերների միջոցով կամ թրքասեր ՔՊ-ական պատգամավորների շուրթերով, թե նման կուտակումների իրական պատճառն այն է, որևէ մեկը դրան չի հավատում: Բոլորս ենք գիտակցում, որ Անկարայի հանդիպումը իսկապես դառնալու է պատմական՝ հայ ազգի համար ամենավատ իմաստով:
Բաց մի թողեք
Գավառի համայնքապետի ընտանիքին առնչվող ընկերությունը՝ պետական գնումների ակտիվ մասնակից
Կարող է դրվել ընդհուպ Ադրբեջանում իշխանության փոփոխության կամ «ռեսթարտի» հարց
Ալիևն ինչ է կատարում Նախիջևանում, դա որքանո՞վ է առնչվում «Զանգեզուրի միջանցքին»