Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին` փողոցային բառապաշարով անդրադառնում է բարձրաստիճան հոգեւորականներին: Շուրջ մեկ ամիս է նա զբաղված է հոգեւորականների կուսակրոնության հարցերով:
«Հրապարակ» թերթը գրել է․ Վերջերս նա անգամ եկեղեցական կանոնագրքից է մեջբերումներ անում, սաղմոսներից հատվածներ հրապարակում, խոսում է Աշտիշատի ժողովի մասին: Փաշինյանը ո՛չ կրոնագետ է, ո՛չ աստվածաբան:
Նա իր թերի համալսարանական կրթությամբ, հայոց պատմության ու Եկեղեցու անցյալի մասին սուղ գիտելիքներով քիչ հավանական է, որ ինքնուրույն պեղած լիներ այդ մանրամասները:
Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավում նա խորհրդատուներ ունի, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, պատմությունից «պեղում» գտնում են ինչ-որ պատառիկներ եւ տրամադրում նրան, որ Հայ առաքելական եկեղեցուն ավելի գրագետ «հարվածի»:
Մի լավատեղյակ անձ մեզ հուշեց, որ այդ խորհրդատուն կարող է ԵՊՀ ռեկտոր, հին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը լինել, որը մասնագիտությամբ աստվածաբան է, մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի` Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օգնությամբ, որը դեկան է նշանակվել 2005 թվականին, սակայն ծառայել է բոլոր իշխանություններին, նա մտքեր է հուշում, խորհուրդներ տալիս վարչապետին: Դեկանը, ի դեպ, 2006-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
Մայր բուհի ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ, Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս Եկեղեցու կանոնագրքից, հուշում, թե կանոնագրքի որ կետի համաձայն կարելի է ազատվել Վեհափառից եւ այլն:
Նա լսեց մեր հարցը եւ ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանից, սակայն դեկանատից ասացին, որ նա տեղում չէ` չի կարող խոսել:
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը