22/06/2025

Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանուցում է ստացել Հայաստանի Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են, և չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։

Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։

Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։

«Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը»։