Նախօրեին ԱԺ սրճարանում նկատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ մի խումբ մարդկանց հետ սրճելիս: Այս սրճարանը հիմնականում ՔՊ-ականների ժամանցի վայրն է։
«Հրապարակ» թերթը գրել է․ Պարզվեց՝ Գալստյանը սրճում է Վրաստանի պառլամենտի կրթության, մշակույթի հանձնաժողովի անդամների հետ, որոնք աշխատանքային այցով Հայաստանում են եւ դրանից առաջ հանդիպել էին մեր ԱԺ համանուն հանձնաժողովի հետ, սակայն քանի որ պետք է քվեարկեին բյուջեի կատարողականի նախագիծը, ՔՊ-ականները` հանդիպումը վերջացնելուն պես, շտապել էին նիստերի դահլիճ, որ բացակա չստանան:
Եվ որպեսզի վրաց պատգամավորներն ավելի քան կես ժամ մենակ չթափառեին խորհրդարանում` մինչեւ հաջորդ պլանավորված հանդիպումն ԱԺ նախագահի հետ, ԱԺ աշխատակազմից խնդրել էին Լիլիթ Գալստյանին` զբաղեցնել նրանց, սրճել խորհրդարանի սրճարանում։
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը