Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:
«Դիվանագիտությունն աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում։ Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա:
Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։
«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա։ Այդ դեպքում Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախատեսում է հունիսի 23-ին մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 20-ին, NBC News հեռուստաալիքին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։
«Արաղչին հայտարարել է, որ մտադիր է հունիսի 23-ին մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար», – հայտնել է NBC News-ի լրագրողը։
Նշենք, որ Իրանը հետաքրքրություն չի ցուցաբերել ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի նկատմամբ։ Այս մասին հունիսի 18-ին հայտնել է Վլադիմիր Պուտինը՝ աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Մինչ այդ Պուտինը հայտարարել էր Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ ապահովելու Իրանի շահերը խաղաղ ատոմի ոլորտում՝ միաժամանակ հաշվի առնելով Իսրայելի անվտանգության մտահոգությունները։ Նա հավելել էր, որ ՌԴ-ն արդեն քննարկել է մանրամասները իսրայելական և ամերիկյան կողմերի հետ, ինչպես նաև որոշակի ազդակներ է փոխանցել իրանցի գործընկերներին։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելը պետք է խոհեմություն դրսևորի և անհապաղ դադարեցնի հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
Բաց մի թողեք
Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը
Նեթանյահուն վաղուց էր ցանկանում կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն
Ինչի է պատրաստ Թրամփը՝ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար․ Իրանում ԱՄՆ ցամաքային զորքեր օգտագործելու հնարավորության մասին