Վաղվա Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին ու արդեն մեկ շաբաթ առաջ հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ Վաղարշապատի քաղաքային իշխանությունը, բնականաբար, ՔՊ -ական բարձրագույն իշխանության հրահանգով, այսօրվանից արդեն փակել է Էջմիածնի կենտրոնը ենթադրաբար վաղվա Էջմիածնի օրվա առթիվ ինչ-որ ափալ-թափալ հորինված միջոցառման համար։
Մինի ֆուտբոլի մրցաշար են կազմակերպելու խանգարելու համար Մայր Աթոռի վաղվա միջոցառումները, որոնց ակնկալվում է աննախադեպ մեծաքանակ հավատավոր ժողովրդի մասնակցություն:
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ այսօր միջոցառում է կազմակերպված, բայց էջմիածինցիները վստահ են, որ տաղավարները չեն հավաքվելու, հատկապես որ Էջմիածնի օրը վաղն է։

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին