Մի քիչ արև պաղ ջրի մեջ, Բարև, թախիծ։ Թերևս կարդացել եք հրաշալի գրքերը։ Իսկ այսօր ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի ծննդյան օրն է։
Ահա և նրա մտքերից․ Միայն փակելով դռները քո հետևից` կարելի է բացել պատուհանը դեպի ապագա։
Սիրային հարաբերություններում շատ կարևոր է հաշվի առնել, որ միակ անխորտակելի զրահը, միակ հեռահար հրանոթը, միակ ականը, որը չես շրջանցի, և ավելին, օ սարսափ, միակ ռումբը, որը չի կարելի նետել ուրիշների գլխին, քանզի նրա պայթյունը միայն կերկարաձգի ահավոր կռիվը, դա անտարբերությունն է:
Կանայք այդպիսին են. նրանց թվում է, թե ամեն ինչի կարիքը զգում են, ամեն ինչ նվիրում են, թողնում են, որ սահեք անսահման վստահության գիրկը, հետո մի գեղեցիկ օր, ամենաչնչին բանի պատճառով թողնում հեռանում են:
Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով: Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը:
Բաց մի թողեք
Աշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա Կապանում. Առավոտ
Իգոր Ստարվինսկին ու Վերան, ոչ միայն Կոկո Շանելը ․․․ Տեսանյութեր
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի այս տարվա ժյուրիի անդամները