Ստամբուլ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպումից մի քանի տասնյակ լուսանկարներ են տարածվել:
Փաշինյանն իր հետ մի քանի օպերատոր ու լուսանկարիչ էր տարել, նրանք ինտենսիվ աշխատել են այդ օրը: Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են մասնակցել հանդիպմանը:
Լուսանկարներում ճանաչեցինք միայն «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանին և Սամսոն Օզարարատին, որը տարվա մեծ մասը Նիցցայում և Մոնակոյում է լինում և մի քանի տարի առաջ Նիցցա էր հրավիրել Աննա Հակոբյանին: Մեզ ասացին, որ հանդիպմանը ներկա էր նաև թրքալեզու «Փարոս» պարբերականի խմբագիր Մայտա Սարիսը:
Մասնակցում էին հայ կաթոլիկ և բողոքական թեմի առաջնորդները, բայց Պոլսի պատրիարքանից ոչ ոք չկար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հրանտ Դինքի կինը, որը Դինքի հիմնադրամի տնօրենն է:

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիա է իրականացրել. Լուսանկար