30/07/2025

Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ․ Լուսանկար

Հունիսի 23-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որը Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի Ա-ն է, հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: