Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Վերջինս, հիշեցնենք, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:
Մեզ հայտնի դարձավ, որ կան ևս մի քանի ձերբակալվածներ, այդ թվում՝ Սամվել Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը:
Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
4 անձ ձերբակալվել է:
Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:

Բաց մի թողեք
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում