31/07/2025

Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում

Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատական հերթական նիստի ժամանակ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է մեղադրողի հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության բանկային համակարգին:

Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրանց պնդմամբ, Հարությունյանը նշել է, որ «ինքը ժամանակին աշխատել է Արցախի ներքո գործող բանկերի մասնաճյուղերում, իսկ «Արցախբանկը» գրանցված է եղել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»։

Ըստ հաղորդագրության, Արցախի նախկին նախագահը հայտարարել է նաև, որ ««Արցախբանկի» իրավաբանական հասցեն գտնվում էր Հայաստանի մայրաքաղաքում, սակայն գլխավոր մասնաճյուղը գործել է Ստեփանակերտում»:

Այն նաև մասնաճյուղեր ուներ Արցախի մյուս շրջաններում։

«Այս բանկը որևէ առավելություն կամ արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ», – իր խոսքում, իբր, նշել է Հարությունյանը։

Բացի այդ, Արցախում գործել են նաև այլ հայկական բանկերի մասնաճյուղեր, իր ցուցմունքում ասել է նա և, իբր, պնդել, թե մասնաճյուղերը վնասով են աշխատել։