«Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ:
Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում՝ Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման համար այդ հայցերը եւ դրանք հետապնդելը խոչընդոտ չեն միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»