Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը, որտեղ նա զրկվում է այլևս իր կենարար ուժից, միակ աստղը լինելուց թեկուզ խամրած:
Իսկ իրավիճակի կարճ նկարագիրը հետևյալն է՝ հականիկոլական մաղձային դիսկուրսն իր տեղը սկսում է զիջել հետնիկոլական կառուցման դիսկուրսին: Սա նրա համար մղձավանջ է, որովհետև այդ դիսկուրսում նա այլևս որպես ֆակտոր չկա, այլ հիշատակվում է որպես ավերակների հեղինակ, որոնք վերակառուցման և վերականգնման ենթակա են:
Փաշինյանի ներքաղաքական և ներհանրային ռեակցիոնիզմն ու ծայրահեղականությունը որևէ կերպ չի փոխում իր «ավիրող ու գնացողի» կարգավիճակը «որևէ բան ստեղծողի» կարգավիճակի:
Վերջին շրջանի բոլոր հիստերիաներն ու անադեկվատությունները իր օրակարգին և իր դիսկուրսների վրա կենտրոնանալու փորձեր են, որտեղ նա կլինի մտքեր և ուղեղներ կառավարողը: Իրավիճակի աննախադեպությունը նրանում է, որ նա դառնում է երկրորդ համարով շատ վատ խաղացող, ով ուզում է ապացուցել, որ լավ է խաղում, խաղն իրենից է կախված, բայց հանդիսատեսը սուլում է նրան, գիտի նրա որակը, տեսել է խաղը և պահանջում է դուրս գալ դաշտից:
P.S. Իմիջիայլոց այս դասը նրան առաջինը տվեց ՀԱԷ-ն իր ինստիտուցիոնալ իմաստնությամբ և ստրատեգիական համբերությամբ:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն
Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան