«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ուղիղ եթերում հանդես գալով հայտարարությամբ, տեղեկացրեց, որ Բաշիջարյան փողոցում է գտնվում Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանի բնակարանը, որտեղ ԱԱԾ ծառայողները խուզարկություն են իրականացնում։
Նրա խոսքով՝ գործողություններին մասնակցում են նաև դիմակավորված անձինք, և որևէ մեկին թույլ չի տրվում մուտք գործել բնակարան։
Մանուկյանը նշեց, որ խուզարկությունը շարունակվում է արդեն երկար ժամանակ, և նմանատիպ գործողություններ իրականացվում են նաև այլ վայրերում՝ դաշնակցականների և «Սրբազան պայքարի» շարժման բազմաթիվ աջակիցների բնակարաններում։
Պատգամավորը անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի հրապարակումներին՝ դրանք անվանելով հեքիաթ, լավաշ և շեշտեց, որ այս ամենը իշխանությունների ճնշումների և վախերի արտահայտությունն է։ Նրա խոսքով՝ գործ ունեն նոր ճնշումների և հաշվեհարդարի հերթական ալիքի հետ։
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն