02/07/2025

Թրամփը կոշտ քննադատել է Իսրայելին՝ հրադադարի խախտման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատությամբ է հանդես եկել հրադադարի պայմանավորվածությունը խախտելու վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ առավել դժգոհ է Իսրայելի գործողություններից։

«Երբ միայն համաձայնությունը ձեռք բերեցինք, Իսրայելը իրականացրեց աննախադեպ ռմբակոծություն՝ նման ծավալ երբեք չենք տեսել։ Դա ամենախոշոր ռմբակոծությունն էր, որ մենք երբևէ տեսել ենք», — հայտարարել է Թրամփը։ Ապա հստակ ավելացրել է՝ «Ես դժգոհ եմ Իսրայելից»։

Թրամփի այս ուղիղ խոսքերը վկայում են ոչ միայն նրա անձնական ներգրավվածության, այլ նաև խոր հիասթափության մասին։ Նրա խոսքով՝ Իսրայելի այսպիսի պահվածքը լրջորեն վնասել է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը և խաթարել է ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը։

Թրամփը նաև նշել է, որ հրադադարի խախտումներում դեր ունի նաև Իրանը, սակայն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունը եղել է ամենածանրագույնը՝ պայմանավորվածությունից անմիջապես հետո։

Այս գնահատականները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը փորձում է հանդես գալ անկողմնակալ և անաչառ դիրքորոշմամբ, վերլուծելով ոչ թե կողմերի հռետորաբանությունը, այլ գործողությունների փաստացի ծավալը և հետևանքները։

Այս դիրքորոշումը միաժամանակ փորձ է պահպանելու դիվանագիտական հավասարակշռությունը՝ առանց կողմնակալության, բայց հստակ արձագանքով բոլոր խախտումներին։