Հայաստանյան այս խառը ներքաղաքական իրավիճակի ֆոնին Վերին Ոսկեպարում ավերված տների և գերեզմանների չափագրման աշխատանքներ են իրականացվել։
MediaHub-ի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը հայտնել է. «Մի քանի օր առաջ գնացի-տեսա՝ ինչ-որ գեոդեզներ չափագրումներ են անում, հարցրեցի՝ «ինչի՞ համար են պետք նման աշխատանքները», ոչինչ չասելով՝ հեռացան տարածքից»։
Նրա խոսքով՝ այս երկու օրերի ընթացքում աշխատանքներ չեն իրականացվում, կամ էլ գիշերային ժամերին են կազմակերպել, որ մարդ չնկատի։
Ոսկեպարի բնակիչներն անհանգստացած են՝ կան խոսակցություններ, որ նախկին ադրբեջանակաբնակ գյուղի բնակիչներին ուզում են հետ բերել և վերաբնակեցնել այդտեղ։
Եվ սա, կարծես, տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» ներառել 300,000 ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, ինչի մասին պարբերաբար պահանջ է ներկայացնում թշնամի երկրի նախագահ Ալիևը:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վերջին օրերին հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչել։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել