Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռեւս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը:
«Հրապարակ» թերթը գրել է․ Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ: Հետեւաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։
Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։
Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է