Անկախությունից ի վեր Հայաստանում հերթական աննախադեպ խայտառակությունը տեղի ունեցավ․ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերից մեկին՝ Բագրատ Գալստանյանին, ԱԱԾ-ն բերման ենթարկեց ու տարավ Քննչական կոմիտե։
Նրա հետ բերման ենթարկեց նաև սարկավագներից մեկին՝ Հրայր սարկավագ Հակոբյանին. «Այո՛, սա աննախադեպ երևույթ է, բայց ի՞նչ կարող է անել եկեղեցին։ Մենք էլ գնանք իշխանությա՞նը ձերբակալենք»,- արձագանքել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը դեռ 2020-ին է հատել բոլոր կարմիր գծերը, և ինքն այդ ամենի մասին դեռ 5 տարի առաջ է խոսել․ «Ի՞նչ ասեմ, աննախադեպ բան է, բայց եկեղեցին որևէ քայլ չի կարող անել»։
Դիտարկմանը, որ ինքն էլ է իշխանության թիրախում, Միքայել Աջապահյանն արձագանքեց՝ թող գան, տանեն․ «Սիրով, սիրով, թող գան, տանեն, տեսնեմ՝ ինչ կարող են անել»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք այս փուլում եկեղեցին լուռ հետևողի դերում է լինելու, Միքայել սրբազանը պատասխանեց՝ այո։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ցույցերի մասնակցելու, եթե վարչապետը դրան դեմ չէ․ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել․ Առաքելյան
Դարձի եկեք, և գուցե մի օր ներվի ձեզ. Մարինե Պետրոսյան