Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ:
Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։
Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար