«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ)-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում, և պետք է այն ազգայնացնել։
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտը 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում:
Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024-ի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից:
Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։
Ստացվում է՝ վարչապետն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ Կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում (կամ չի ցանկանում) թեկուզ փոխնախարար նշանակել՝ ոլորտը համակարգելու համար։
Ճգնաժամը մատնանշելու փոխարեն՝ Փաշինյանը նախ պետք է պատասխան տա, թե ինչու է պետությունն այսքան ժամանակ գործում առանց ոլորտային ղեկավարի, եթե էներգետիկ ոլորտը մեր երկրում այդքան կարևոր է»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է