Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 87 մլն դրամ։
Հակոկոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի՝ հունիսի 26-ի վճռով՝ հաստատել է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողներ Ս․Ավագյանի և մյուսների հետ կնքված հաշտության համաձայնությունը։ Հօգուտ Հայաստանի կփոխանցվի 87․622․000 ՀՀ դրամ։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Բաց մի թողեք
«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
Թալանել են «Վիվա Արմենիա»-ի կենտրոնը. հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ
Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ