Դժվար է մեկնաբանել մի բան, որի դեպքում մեկի մեդիագրագիտության մասին կարծիք է պետք հայտնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Հայոցցեղասպանություն չի եղել:
Կոստանյանը նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի միջև կան բերակամական և դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ: Եթե չեմ սխալվում, այդ մեկնաբանության մեջ այլ հատված էլ կար՝ կապված ՀՀ վարչապետի հետ: Այստեղ տեղին կլինի հիշել հայտնի խոսքը՝ «տվեք ինձ հենման կետ և ես շուռ կտամ աշխարհը», և կարծես մերռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս»:
Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական համատեքստում, բնականաբար, հայկական կողմը հենման կետ տրամադրել կարող է, բայց ցանկալի չէ:
Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում. «Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»։

Բաց մի թողեք
«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»
Հայաստանի մասին մտածել ոչ թե աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ
Ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ