Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձեւավորելու եւ հարձակվելու ռիսկերը:
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։
Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ:
ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոցի տաճարի մոտից երթով գնացին մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու:
ՀՀԿ-ականների հաշվարկով՝ այդ օրվա ակցիային մոտ 5 հազար ՀՀԿ-ական է ներկա գտնվել։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է