«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները հավաքվել են Մայր Աթոռում։
Նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ նշել է․ «Մենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի խորանի առջև ենք։
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պատրաստվում է գրոհ Վեհարանի վրա հրոսակների կողմից, որոնք պատրաստվում են պղծել Վեհարանը և փորձել այնտեղից դուրս բերել Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին։
Մենք` որպես պատասխանատու քաղաքացիներ և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, առաջին կանչով եկել ենք՝ մեր ներկայությամբ թույլ չտալու որևէ սադրանք»։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար