«Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաեւ քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, եւ անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում:
«Հրապարակ» թերթը գրում է. Վիրավորական արտահայտությունների, լուտանքների, մեղադրանքների բեռը համաչափ բաշխել էին ՔՊ-ականների միջեւ, որ հանրությանը տեռորի ենթարկեն` իրենց ուղղված հորինված «տեռորի» թեմայով:
Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, որը հրահանգել էր բոլորին՝ վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց: Եվ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց:
Բայց կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, պլստացել են, օրինակ՝ կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Եթե Արփինե Սարգսյանին եւ Սրբուհի Գալյանին թույլատրվել է «բացակայել», որովհետեւ ուժային կառույցներ են ղեկավարում եւ այլ կերպ են ծառայում, ապա կարող էին ներքաշել, օրինակ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, բայց նրանք խուսափել էին թաթախվելուց:
ԱԺ-ից էլ կան բացականեր` Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Հրաչ Հակոբյանը եւ ուրիշներ։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»