«Փաշինյանին այս օրերին մի այլ կարգի դուխ է տալիս Ալեն Սիմոնյանը:
«Իրավունք» թերթը գրում է. Նա վստահեցրել է շեֆին, որ վերջին զարգացումները ժողովրդի սրտով է, ու որ իբր ժողովուրդը 7 տարի սրան էր սպասում։
Նիկոլի այն հարցին, թե` «Կարող ա դոզան շատ ա», ըստ ՔՊ-ականների, Ալենը ասել է` մի բան էլ քիչ ա. «Խրած պիտի գնանք, հետդարձը կործանարար կլինի»։
«Փաշինյանը անցել է պլան «Բ»-ին, այն է` քաոս ստեղծել եկեղեցու ներսում։ Նպատակ է դրվել եկեղեցականներին հանել իրար դեմ, իսկ դրա համար օգտագործվելու են տարբեր ժամանակներում եկեղեցականների` մեկը մյուսից նեղվածությունների խոսակցություններ, հատուկ մարդիկ են ներդրվել եկեղեցականների մեջ կռիվ գցելու համար։
Ասում են` Փաշինյանը ասել է, որ դա ծրագրի կուլմինացիան է լինելու, երբ սկսեն ներսից իրար «ուտել» հոգեւորականները»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է