03/07/2025

Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի լուտանքներին Տեր-Պետրոսյանի հանդեպ

Նիկոլ Փաշինյանը պայքարի նոր թիրախներ ունի: Եթե առաջներում պայքարում էր միայն նախկինների դեմ, ապա այժմ գիտակցելով, որ այն արդեն հնացած պայքարի տարբերակ է և հասարակությունը հոգնել է նախկինների մասին ճոռոմաբանություններ լսելուց, վերջին շրջանում թիրախ է դարձրել Հայ առաքելական եկեղեցուն՝ Գարեգին Բ-ի , մյուս բարձրաստիճան հոգևորականների գլխավորությամբ, ինչպես նաև՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Մի բան հստակ է. կողմերը որքան անտեսում ու արհամարհում են ազգակործան պատուհասին, այնքան նա ավելի է գազազում դրանից: Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին 24 ժամերի ընթացքում արդեն երեք գրառում են նվիրել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին զազրախոսելուն, սակայն հանրությունն այնքան է հոգնել իշխանական ընտանիքի ցածրակարգ ու էժանագին պահվածքից, զրպարտություններից ու անհիմն մեղադրանքներից, որ ֆեյսբուքի մեկնաբանություններ բաժնում Փաշինյանի և իր իշխանության հասցեին քննադատությունների և հայհոյանքների տեղատարափ է:

Ստորև Հրապարակը հավաքել է մի քանի մեկնաբանություն, թե ինչպես է ֆեյսբուքահայությունը արձագանքում Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված Փաշինյանի զառանցանքներին.

Գեղամ Վասիլյան.« Արա , բա դու 2007-ի սեպտեմբերի 21-ից սկսած ի՞նչ էիր անում կողքին։ Ի՞նչ էր խոստացել քեզԴու քո սեփական շահի համար ամեն ինչի պատրաստ ես…»

Գոհար Չալիկյան . «Եթե Լեւոն Տեր Պետրոսյանը ձեր խոսքերով մարիոնետային պետություն էր ստեղծել, դուք պետություն չթողեցիք։ Լեւոն Տեր Պետրոսյանը Թուրքիա մեկնած ժամանակ ոչ մեկին հաճոյանալու համար չէր ծռմռվում, գոնե հպարտ իրենից վստահ կեցվածք ուներ,իսկ դու գրեթե խոնարհվել էիր Իլհամի ձեռքը սեղմելիս, Էրդողանի առջև նստվածքիցդ չեմ ուզում խոսել անգամ, իսկ Թուրքիաի հայերի հետ հանդիպումդ ուղղակի ողբերգական ներկայացում էր ինչպես ասեցիր ,-եկել եմ ասեմ,որ իմ վրա հույս չդնեք։ Շատ ճիշտ արտահայտություն , ոչ թե հայերը ,այլ թուրքերը պիտի հույս դնեն քո վրա։ Ողորմելի խեղկատակ։ Ես ուղղակի ամաչում եմ ,որ աշխարհին Սարյան, Խաչատրյան, Շիրազ, Սեւակ տված ազգը քեզ նման չկայացած ինքնության տեր,Թուրանը գովերգող եւ աջակցող ղեկավար ունի»։

Լեո Վարդանյան …. «Խորհուրդ տվեցին կարդամ էս ցնդաբանությունդ, բայց էդ լիրբ ձենդ չի անջատվում…..էնքան ես ղժղժացել հիստերիկացել, որ կարդալուց էլ ա գալիս էդ ղզիկ ձենդ……երբ ես գնալու գրողի ծոցը»:

Գայանե Կարախանյան. «Վերջին հատվածը միանշանակ ինքնակենսագրություն է։ Կարելի է բազմացնել ու տարածել, վերնագիրը գրելով  ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Էն անձը, ով ամենակարևոր պաշտոններում օրը մեջ նշանակումներ ա անում, հետո պաշտոնանկ անում, իրավունք չունի կարծիք հայտնել որևէ մեկի մարդկային բնույթի մասին»։

Նարեկ Տոնոյան. «Շատ էժան ես, Նիկոլ»։

Օֆա Մկրտչյան. «Լավ ուզում ես հասկանալ ես երևույթն ի՞նչ մատերիալից ա։ <Дно>-ն ծակել ա, իջնում ա ու իջնում»։

Կարեն Գաբրիելյան. «Ով կաթողիկոսի հետա կապված, բուռն ձևով Սևացնո՞ւմ ենք»:

Արամ Դավթյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց որպես միտք, որը քայլում էր պատմության առաջից։ Նա չաղմկեց, այլ մտածեց։ Չբղավեց, այլ հաշվեց։ Նա արեց այն, ինչ դարեր շարունակ չարվեց՝ նա պետություն դարձրեց հայի երազանքը։ Ու դարձրեց լուռ՝ գրքով, գիտությամբ, խորքով»։

«Նիկոլը եկավ՝ որպես բղավող ցավ։ Ոչ թե վերլուծություն, այլ հույզ։ Ոչ թե կառույց, այլ կարկատան։ Նա խոստացավ երկինք, բայց չտեսավ նույնիսկ գետինը։ Ամեն քարից դավադրություն սարքեց, ամեն ստվերից՝ թշնամի։ Նա խառնեց հուզումն ու որոշումը, սուտն ու հպարտությունը։

Լևոնը իրեն շրջապատեց իմաստուններով՝ Սիրադեղյան, Սարգսյան, Մաթևոսյան… մարդիկ, ում անունը պաթոսով չի բղավում, այլ լուռ հնչում է խղճի պես։
Նիկոլի շուրջը մարդիկ են, ովքեր սուլիչ ունեն՝ բայց գաղափար չունեն։ Նրանք լուսանկարվում են հարթակներում՝ մի երկիր կորցնելու ֆոնին։

Լևոնը ստեղծեց լեզու՝ քաղաքականության մեջ։ Նրա խոսքը կարդացվում է մինչև հիմա՝ ոչ թե ճառերի համար, այլ խորքի։

Նիկոլի խոսքը՝ մեկ օր հետո դառնում է սքրինշոթ՝ հեգնանքի համար։

Լևոնը ձգեց երկիրը դեպի պետականություն։ Նիկոլը՝ քաշեց դեպի պատահականություն։ Լևոնն իր պարտությունն անգամ վերածեց դասի։ Նիկոլը՝ իր ամեն «հաղթանակը» վերածում է սթափեցնող արհավիրքի։

Եվ երբ ապագան մի օր լուռ կսահի այս մոխրոտ տարիների վրայով, մնում է հիշել՝
Լևոնը եկավ ազգին ուղղելու։ Նիկոլը՝ թեքելու։

Մեկը կառուցեց տաճար՝ միտք ու քաջությամբ։ Մյուսը՝ քանդեց նույնիսկ տանիքը՝ ամբոխի ծափով»։

Վարդան Անտոնյան. «Գյուլնազ տատը էլի առավոտ բարլուսով բամբասկոտությունն ու զրպարտությունը միացրել ա»։

Շուշաննա Ավագյան. «Այ շիզիկ, բա 2008ին խի՞ էիր Տեր-Պետրոսյանի կողքը կանգնած գոռում Լևոոոոոոն, Լևոոոոոն»: