19/08/2025

2 հոգի տեղում մահացել են, 1-ը՝ հոսպիտալացվել. խոշոր ավտովթար Լոռու մարզում

Հունիսի 27-ին՝ ժամը 09:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան. «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։